00:00:00

400-ից՝ 500․ Երևան–Արմավիր–Երևանի ուղևորավարձը թանկացել է

00:39, 10 հունվար 2019

Երևան–Արմավիր երթուղին շահագործող ընկերությունը 100 դրամով թանկացրել է ուղևորավարձը՝ այն 400-ից դարձնելով 500 դրամ։ Ուղեվարձի թանկացման վերաբերյալ դժգոհություններ է ստացել Irakanum.am-ը։ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջհամայնքային երթուղի է, հետեւաբար այդ գործընթացը քաղաքապետարանի լիազորություններից դուրս է։ Միաժամանակ քաղաքապետը հայտնեց, որ երթուղին սպասարկող ընկերությունը մրցույթը նախապես շահել է 500 դրամով, սակայն ուղեւորներին սպասարկել է 400-ով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նման պարզաբանում տվել էր նաեւ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը։ «Քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել, ընկերությունն ասում է, որ այլևս նախկին գնով չի կարող սպասարկել»,-նշել էր փոխնախարարի պաշտոնակատարը՝ միաժամանակ ընդգծելով, որ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով նախարարությունը կհանդիպի սպասարկող ընկերության ներկայացուցչի հետ։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը բողոքի ցույց էր կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև։ Պահանջն այս էր՝ Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (շահագործվում էր 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (շահագործվում էր 22 տրանսպորտային միջոցով): ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո փոխզիջումային որոշում կայացվեց։ Միասնական երթուղային ցանցի կազմավորմանը չխոչընդոտելու նպատակով որոշվեց նոր մեքենաների փոխարինումը իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից։ Նշենք՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը լիրազորված է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին սպասարկել մինչև 2022 թվականը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր