00:00:00

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

20:44, 09 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 9-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: *** Հունվարի 9-ին, ժամը 14:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան  (2 ուղևոր): *** Հունվարի 9-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գերեզմանատանն ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nisan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր): *** Հունվարի 9-ին, ժամը 12:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան: *** Հունվարի 9-ին, ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է և խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան  (2 ուղևոր), իսկ վարորդին և ուղևորներին տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ մինչ ավտոմեքենայի վերանորոգումը: *** Հունվարի 9-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Թ. Կ.) ավտոմեքենան: *** Հունվարի 9-ին, ժամը 10:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Թ. և 2 ուղևոր): *** Հունվարի 9-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ և Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհի միջակյալ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր