00:00:00

Շուշիում երիտասարդ ամուսինների եւ նրանց երեխայի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել

13:30, 09 հունվար 2019 Պատահարներ

Շուշիում երիտասարդ ամուսինների եւ նրանց երեխայի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նրանց մահվան պատճառը։ Նախնական տվյալով, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից»,– ասացին ոստիկանությունից։ Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014թ.) դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր