00:00:00

«Յուքոմի» սյունն ընկել է. մալուխները վնասվել են, ճանապարհը փակվել է

12:47, 09 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Փրկարարներն էլեկտրական ցանցի աշխատակիցների հետ համատեղ սյունը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր