00:00:00

The Sun. Մխիթարյանի տեղը Արսենալի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել

03:54, 08 հունվար 2019 Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել: Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետո աշխատել է 2014/15 մրցաշրջանում: 25-ամյա ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում: The Sun-ը գրում է, որ Էմերին վստահում է նաև Մխիթարյանին, ով այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Սակայն, հայ ֆուտբոլիստը մի քանի անգամ ձեռքից բաց է թողել գոլի հեղինակ դառնալու իրական հնարավորությունը` «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում: Նշվում է, որ Սուարեսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև Յանիկ-Ֆերեյրա Կարասկոյի տրանսֆերը գնելու հնարավորությունը: Հավելենք, որ այս պահին Մխիթարյանն ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր