SHAMSHYAN.com-իտեղեկություններով, Արմավիր մարզի բաժիիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարզերից մեկի գյուղի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Ղ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, ոչ միայն դեմ է նրանց ամուսնությանը, այլև նվաստացնում,
հայհոյում և սպառնում է իրեն, այդ իսկ պատճառով աղջիկը ցանկացել է իր կյանքին վերջ տալ:
Նարեկ Մ.-ն Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավրության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com