00:00:00

Այսօր բռնցկամարտիկ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

19:12, 07 հունվար 2019 Սպորտ

Այսօր ծննդյան 43-րդ տարեդարձն է նշում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։ Վիկ Դարչինյանը՝ Վախթանգ՝  ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին՝ Վանաձորում։ Վիկը Բռնցքամարտով սկսել է զբաղվել դեռևս 1983 թվականից՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։ Վիկ Դարչինյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր