00:00:00

Վերջին 6 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 233 մեքենա

17:16, 07 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում են վարել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Իսկ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար: Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր