00:00:00

Ախուրյանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է

13:57, 07 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ռ. Հ.-ն (ծնված 1981 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր