00:00:00

Բռնակոթ գյուղում որդին աղյուսով հարվածել է հոր գլխին, հետո դանակի հարվածներ է հասցրել ու սպանել․ ոստիկանության մանրամասները

13:30, 07 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։ Կասկածյալը փախուստի չի դիմել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր