00:00:00

Գեղարքունիքի մարզում թալանել են Սարուխանի գյուղապետարանը. կոտրելով չհրկիզվող պահարանը՝ այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար

19:58, 06 հունվար 2019 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Նույն մարզի Սարուխան գյուղի գյուղապետ՝ 59-ամյա Լյովա Աբրահամյանը Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է տվել, որ հունվարի 4-ին, ժամը 22։30-ից մինչև հունվարի 5-ի 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը, ներս մտել շենք, այնուհետև գանձապահի աշխատասենյակի դուռը կոտրելով՝ մտել են ներս, ներսում էլ կոտրել չհրկիզվող մետաղյա պահարանի դուռը և հափշտակել խոշոր չափի գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է գույքահարկից գոյացած մոտ 700 հազար դրամ գումար։  Ոստիկանություն ահազանգած Լ. Աբրահամյանը Սարուխան գյուղի գյուղապետն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր