00:00:00

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

14:57, 06 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 6-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Mondeo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ.): *** Հունվարի 6-ին, ժամը 05:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Golden Palace» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Ա. Ս. և 1 ուղևոր):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր