00:00:00

Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

15:52, 06 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։ Ս. Սիմոնյանը դեպքից 3 ժամ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր