00:00:00

Բնակարանում 2 դի է հայտնաբերվել. Նրանք թունավորվել են գազի արտահոսքից

11:21, 06 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 5-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ բնակարանում հայտնաբերվել են Ն. Ա.-ի (ծնված 1994 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիեր: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ն. Ա.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր