00:00:00

Ինչո՞ւ են ազատավանցի տարեց ամուսինները գյուղատնտեսական թունաքիմիկատ խմել․ գյուղապետի վարկածը

04:01, 06 հունվար 2019 Պատահարներ

Արարատի մարզի Ազատավան համայնքում գյուղատնտեսական թունաքիմիկատից թունավորված տարեց ամուսինների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք երկուշաբթի դուրս կգրվեն «Արմենիա» ԲԿ–ից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատավանի համայնքապետ Պետիկ Ղազարյանը՝ նշելով, որ ինքն անհավանական է համարում ինքնասպանության վարկածը։ «Ամուսինները իրենց որդու ընտանիքի հետ են ապրում, շատ սիրով, հարգված ընտանիք են, խնդիրներ չունեն, նորմալ ապրող ընտանիք են։ Ամուսինները կամ շփոթվել են՝ թունաքիմիկատ են խմել, կամ էլ ծերունական խնդիր է՝ հիշողության հետ կապված»,– ասաց գյուղապետը։ Նա հավելեց, որ տարեց ամուսինների որդին տարիներ առաջ գյուղատնտեսական թունաքիմիկատների առուվաճառքով է զբաղվել, եւ տանը թունաքիմիկատներ եղել են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 4-ին ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր