00:00:00

Բրիտանացին խանդից դրդված հրդեհել է նախկին ընկերուհու տունը և ինքն էլ այրվել

20:40, 05 հունվար 2019 Պատահարներ

Մեծ Բրիտանիայի Քիրթոն քաղաքում տղամարդը հրդեհել է իր նախկին ընկերուհու տունը, երբ նա իր ընկերների հետ նշում էր Ամանորը: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Տղան մտել է տուն և սկսել ամեն ինչ բենզինով ողողել և բղավել իր նախկին ընկերուհուն. «դու ոչ մեկինը չես լինի»: Նա հրդեհել է տունը և չի կարողացել այնտեղից դուրս գալ: Հրդեհողի հետ այրվել է ևս երկու մարդ, որոնք հյուր էին այդտեղ և ժամանակին չեն հասցրել դուրս գալ: Աղջկան՝ Նաթալի Հոլին և մի կնոջ հաջողվել է փրկվել՝ պատուհանից դուրս թռչելով: Նրա խոսքերով իր նախկին ընկերը եկել է ուշ ժամի, երբ խնջույքն արդեն մոտ է եղել ավարտին: Ընկերներն արդեն սկսել են միջոցներ հավաքել տուժածներին օգնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր