00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վարորդն ու բժիշկները տեղափոխվել են հիվանդանոց

19:51, 05 հունվար 2019 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է պրծել բախումից: Հակառակ դեպքում՝ Haise-ն, որը շտապօգնության ավտոմեքենա է, կբախվեր նրան: Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա ընկերության Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները՝ գլխավոր տնօերեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վիրավորներն են շտապօգնության վարորդն ու 2 բժիշկները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր