00:00:00

Ավազակային հարձակում Մեղրաձոր գյուղում. թալանել են 83-ամյա կնոջ

17:08, 05 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ մուտք են գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակի սպառնալիքի տակ հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև դիմել են փախուստի: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր