00:00:00

Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել

15:06, 05 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում իրենց տանը ինքնասպանություն գուրծելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր