00:00:00

Մագնիտոգորսկում շենքի մուտքի փլուզման հետեւանքով մահացած 39 անձանց ինքնությունը ճանաչվել է

16:00, 04 հունվար 2019 Պատահարներ

Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման ժամանակ մահացած բոլոր 39 անձանց ինքնությունը ճանաչվել է: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այո, ճանաչվել է: Կարելի է ասել, որ բոլոր 39-ի ինքնությունը ճանաչվել է», - ասել է Չուպրիյանը: Դեկտեմբերի 31-ի առավոտյան Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքերից մեկում հենածածկի փլուզում էր տեղի ունեցել: Որոնողափրկարարական գործողությունը տեւել էր չորս օր եւ իրականացվել շուրջօրյա:  Հունվարի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր դրա ավարտի մասին: Ողբերգությունից հետո առաջին ժամերին 18 մարդ էր փրկվել: Գործողության հետագա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակացիները փլատակները հավաքելու ժամանակ փրկել էին եւս 6 հոգու, այդ թվում` երկու երեխայի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր