Հունվարի 3-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Թթուջուր ավտոճանապարհին «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 3-ին, ժամը 19:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն-Նուբարաշեն հին ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը
Պարզվել է, որ Նուբարաշենի շրջանցող խճուղում ցեխակույտի մեջ են արգելափակվել «VOLKSWAGEN GOLF» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) և «FORD TRANSIT» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Ս. Ս.):
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 3-ին, ժամը 12:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Toyota ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ. և 2 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 3-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E-124» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Հ.) արգելափակվել է Ջերմուկ–Վայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: