00:00:00

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

02:07, 04 հունվար 2019 Պատահարներ

Ոստիկանները հաղորդումից րոպեներ անց մահվան ելքով վրաերթ են բացահայտել Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տղամարդու դիակ կա: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 1-ին, ժամը 20:00-ի սահամաններում, Շահումյան գյուղի բնակիչ Վարդան Ո.-ն իր «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հիշյալ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Մասիս գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գագիկ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 17:25-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Վարդան Ո.-ին բերման են ենթարկել և ներկայացրել Արարատի մարզային քննչական վարչություն: Մեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կատարավում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր