00:00:00

Նոր Նորքում մեքենան բախվել է տան պատին եւ վնասել գազատար խողովակը

15:47, 03 հունվար 2019 Պատահարներ

Երեւանի Նոր Նորքում երեկ ուշ երեկոյան մեքենան բախվել է պատին: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 23:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 115 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել տներից մեկի պատին և վնասել գազատար խողովակը (արտահոսք չի եղել): Ավտոմեքենայի ուղևոր Գ. Խ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր