00:00:00

Մեքենան բախվել է արգելապատնեշին. կա տուժած

15:13, 03 հունվար 2019 Պատահարներ

Սպիտակ֊Վանաձոր ճանապարհին երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով մեկ անձ հոսպիտալացվել է։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 23:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդի անձը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր՝ Լ. Մ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, այնուհետև Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր