Հունվարի 1-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra A» (վարորդը՝ Լ. Պ., ծնված 1995 թ.) և «Opel Vectra B» (վարորդը՝ Դ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Ա.-ն (ծնված 1986 թ.), «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Գ.-ն (ծնված 1983 թ.) և Ա. Տ.-ն (ծնված 1991 թ.), հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: