00:00:00

Երևանում ՝ գետնանցումում, կողոպտել են սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանին

16:12, 31 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, ճիվաղը ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին և դերասանից հափշտակած դրամապանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր