00:00:00

Վրաերթ՝ Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

04:23, 31 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Հովիկ Առաքելյանը իր վարած Hummer մակնիշի 35 PX 473 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղից դեպի Արաքսավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Գրիգորյանին: Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը մեղակայանով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր