00:00:00

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը ընթանում է Ցյուրիխի մրցաշարի առաջատարների խմբում

21:26, 30 դեկտեմբեր 2018 Սպորտ

Դեկտեմբերի 27-ին Շվեյցարիայում մեկնարկել է Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնել է 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտել հաշտությամբ և 5 միավորով Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Նարայանանի հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որում երկու առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր