00:00:00

Ուլան-Ուդեում ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ

17:01, 30 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Robinson մասնավոր ուղղաթիռը կործանվել է դեկտեմբերի 30-ի առավոտյան Ուլան-Ուդեի շրջանի Վերխնյայա Բերյոզովկա գյուղում: Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, որոնք գտնվում էին ուղղաթիռում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վթարը տեղի է ունեցել գյուղի մասնավոր ուղղաթիռային հրապարակից թռիչքից անմիջապես հետո : Ուղղաթիռը վայր է ընկել եւ այրվել «Օրանժ Հաուզ» համալիրի եւ Արեւելյան բժշկության կենտրոնի միջեւ գտնվող հանգստյան տան տարածքում, պատմել է իրավապահ պարմիններում գործակալության աղբյուրը: Հրդեհն արդեն մարված է: Վթարի հետեւանքով այլ տուժողներ չկան: Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր