00:00:00

Նովակ Ջոկովիչը՝ Աբու Դաբիի մրցաշարի չեմպիոն

03:00, 30 դեկտեմբեր 2018 Սպորտ

Աբու Դաբիում ավարտվեց Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարը։ Եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 4-6, 7-5, 7-5 հաշվով հաղթանակ տոնեց հարավաֆրիկացի Կևին Անդերսոնի նկատմամբ։ Խաղը տևեց 2 ժամ 15 րոպե։ Այսպիսով, Ջոկովիչը դարձավ Աբու Դաբիի մրցաշարի քառակի չեմպիոն և այս ցուցանիշով հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին։ Նախքան վճռորոշ հանդիպումը, Ջոկովիչը մեկ խաղ էր անցկացրել՝ 6-4, 6-2 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի նկատմամբ։ Վերջինս երրորդ տեղի համար խաղում մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ և 6-3, 4-6, 10-3 հաշվով հաղթանակ տոնեց։ Հավելենք, որ Նովակ Ջոկովիչի համար հաջորդը լինելու է Դոհայի մրցաշարը, իսկ Անդերսոնը կխաղա Պունայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր