00:00:00

Մարադոնան արդեն մի քանի օր է` չի երևացել Դորադոսում

19:32, 29 դեկտեմբեր 2018 Սպորտ

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որը վերջին շրջանում զբաղեցնում է մեքսիկական «Դորադոս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, արդեն մի քանի օր է չի ներկայացել ակումբի ճամբար, հայտնում է TyC Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ին արգենտինացի մասնագետը «Դորադոսի» հետ պետք է սկսեր մինչմրցաշրջանային պատրաստությունը: Սակայն Մարադոնան մինչ օրս չի ժամանել ակումբ, իսկ մարզումային գործընթացը ղեկավարում է ֆիզպատրաստության մասնագետը: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ` արդյոք Դիեգոն կվերադառնա՞ ակումբ, թե՞ ոչ: Մարզիչը գոհ չէր թիմում նորեկների բացակայությունից և  այն հանգամանքից, որ «Դորադոսի» ղեկավարներից ոչ մեկն իր օգնականի հետ բանակցություններ չի վարում արդեն ավարտված պայմանագրի երկարաձգման շուրջ: Մարադոնայի պայմանագիրը «Դորադոսի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: Այս տարվա մայիսին Մարադոնան զբաղեցրել էր Բրեստի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, ինչից հետո երկար ժամանակ չէր երևում Բելառուսում: Սեպտեմբերի 7-ին հայտարարվեց, որ նա զբաղեցրել է «Դորադոսի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր