00:00:00

Մանրամասներ են հայտնի Կոտայքում խոշոր ու ողբերգական ավտովթարից. մահացածներից 2-ը նորապսակներ էին

14:27, 29 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վթարից: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներ են Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Ա.-ն, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, Սերյոժա Ա.-ն, Պռոշյան գյուղի բնակիչներ Գեղամ Թ.-ն, Ալիկ Բ.-ն, Վարդուշ Մ.-ն, Համլետ Հ.-ն, Երևանի բնակիչներ, Սմբատ Ա.-ն, Գայանե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Աշոտ Գևորգյանն ու Մելինե Օհանյանը նորապսակներն էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և Газель մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից 3-ը մահացել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր