00:00:00

Շախմատի ԱԱ. Լավագույն արդյունքը գրանցեց Տիգրան Պետրոսյանը, Արոնյանը 103-րդ տեղում է

14:14, 29 դեկտեմբեր 2018 Սպորտ

Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը:  Անցկացրած 15 պարտիաներում Տիգրան Պետրոսյանը վաստակեց 10 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուս Դանիիլ Դուբովը, ով 15 հնարավորից վաստակել է 11 միավոր: Նրանից կեսական միավորով հետ են մնացել Շաքրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտյոմևը և Մագնուս Կառլսենը: Հայ մյուս շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 9 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը: 69-րդ տեղը գրավեց Ռոբերտ Հովհաննիսյանը (8), 76-րդ տեղը՝ Վլադիմիր Հակոբյանը (8), 84-րդ տեղը՝ Հրանտ Մելքումյանը (8), 103-րդ տեղը՝ Լևոն Արոնյանը, 118-րդ տեղը՝ Արամ Հակոբյանը (7,5), իսկ 189-րդ տեղը՝ Վահե Դանիելյանը (5,5): Դեկտեմբերի 29-ին շախմատիստները կսկսեն պայքարը կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր