Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ս.):
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Համալիր» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-51» մակնիշի ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թասիկ-Արևիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Արևիս գյուղ: