00:00:00

Ոստիկանությունը պարզաբանում է

03:23, 29 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 20-ին 3-րդ անգամ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի լիազոր ներկայացուցիչը և խնդրել, որ ընկերության սեփականություն հանդիսացող Անդրանիկի փողոցի 142-րդ շենքի թիվ 11 բնակարան ներխուժումը դադարեցվի: Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով, ընկերության լիազոր ներկայացուցչի հետ այցելել են նշված բնակարան, որտեղ գտնվող կնոջը ներկայացրել են օրենքի պահանջները՝ բավարար ժամանակ տրամադրելով ներխուժումը դադարեցնելու համար: Ոստիկանության ծառայողները նաև պարզաբանել են, որ իրենց օրինական պահանջը չկատարելու դեպքում իրենք օրենքով լիազորված են կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Քանի որ վերիջինս քայլեր չի ձեռնարկել իրեն ներկայացված օրինական պահանջները կատարելու, ուստի ոստիկանները դադարեցրել են ներխուժումը՝ նշված տարածքը հանձնելով ընկերության լիազոր ներկայացուցչին: Կինը դիմել է մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ՝ հայտարարելով, թե ոստիկանության ծառայողները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները կնոջից հաղորդում են ընդունել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերը ոստիկանությունից դեկտեմբերի 27-ին ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր