00:00:00

ՃՏՊ Պռոշյան գյուղում. կան զոհեր և տուժածներ

01:45, 29 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., 23 տ) և ԳԱԶել մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են, իսկ ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ: «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և ութ տուժած: Տուժածներից 7-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մեկի՝ Ս. Ա.-ի («Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 20 տ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր