00:00:00

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վթարի է ենթարկվել անօրինական գիծ մտած մարդատար Mercedes-ը. կա վիրավոր

01:36, 28 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թևերի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ալիկ Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 144 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 62-ամյա Մարատ Վարդանյանի վարած Land Rover մակնիշի 35 PG 441 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը Mercedes-ի ուղևոր է եղել ու երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Mercedes-ը անօրինական է շահագործվում Սևան-Երևան միջերթուղում և այն Սևանի քաղաքապետարանից ուղևորներ է բերում Երևան՝ Երիտասարդական մետրոյի մոտ, սակայն նա դրա իրավունքը չունի, բայց կատարում է և, ըստ տեղեկությունների, այդ ամենը կատարվում է Սևանում հայտնի՝ Արա Սմբատյանի կողմից, ում Սևանում ավելի շատ ճանաչում են «Ջութակ» մականվամբ, քանի որ քրեական հարուստ պատմություն ունի ու ժամանակին ասում են, որ լավ երգել է: Վթարի վայրում այդ մասին պատմում էին մի քանի քաղաքացիներ, սակայն SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասելով. «Եթե գողական աշխարհում Սմբատյանը կարողացել է երգել, երևի Կապի նախարարության պաշտոնյաների մոտ էլ է լավ երգել, որ թողել են անօրինական գիծ շահագործի, իսկ գծում մի քանի ավտոմեքենաներ կան, որոնց շահագործումը, եթե մասնագետները լավ զննեն ու մի քիչ մտածեն ուղևորների անվտանգության մասին, ապա Ա. Սմբատյանին չի փրկի ոչ մի երգ ու ոչ մի մուղամ»: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր