00:00:00

Երեւանյան պանդոկներից մեկի մոտ 26–ամյա երիտասարդը դանակահարել է 22–ամյա տղայի

22:14, 27 դեկտեմբեր 2018 Իրավական

Ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 26–ամյա երիտասարդը դանակով հարվածել է Տավուշի մարզի՝ 1996 թվականին ծնված բնակչին՝ նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել է գրավ: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր