00:00:00

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Իսակովի պողոտայում. ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. ըստ տեղեկությունների՝ Lexus-ն առևանգված է եղել

15:38, 27 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետևանքով գետնին հայտնված մահացածին և Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական բաժնի պետ Ա. Վանյանը։ Պարզվել է, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։ Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմում է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնում, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առևանգել են։ Իրավապահները պարզում են, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին է, որի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև արտասահմանյան համարանիշներ։ Պարզվել է նաև, որ Lexus-ը դեպի օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետև բախվել Mercedes-ին։ Փաստի առթիվ ավագ քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև Lexus-ի սեփականատիրոջ հայտնած տեղեկատվության իսկությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր