00:00:00

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած

21:25, 25 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Թ. Գ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հովացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր