00:00:00

Վարդենիսի դպրոցի 8-ամյա աշակերտը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ մանկապարտեզում ռումբ է տեղադրվել

02:54, 23 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը օդերով հանեն: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը: Որքան է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը: Ոստիկանները հայտնաբերել են նաեւ այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր