00:00:00

Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված 86-ամյա կնոջ վիճակը կայուն ծանր է

16:46, 22 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանի Հանրապետության հրապարակում երեկ ինքնահրկիզված կնոջ վիճակը կայուն ծանր է։ Այս մասին տեղեկացնում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։ «86-ամյա կնոջ մոտ այրվածքային մակերեսը 15 տոկոս է, նաեւ շնչուղիներն են 10 տոկոս այրված, ընդհանուր 25 տոկոս այրվածքային մակերես։ Ընդհանուր առմամբ, բացասական դինամիկա չկա, կարելի է ասել՝ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բաժանմունքի վարիչը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են ինքնահրկիզվող մի կնոջ։ Ոստիկանության ծառայողները անմիջապես մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երեւանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին եւ ստորին վերջույթների 15 աստիճանի եւ ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիմա Գ.-ն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր