00:00:00

Ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

15:50, 22 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածներ Լ. Ե.-ը (1948 թ.) և Ս. Ս.-ը (1952 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր