00:00:00

Մահվան ելքով առաջին վրաերթ նոր կառուցվող Աշտարակի խճուղում. 30-ամյա երիտասարդը տեղում մահացել է

14:22, 22 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 06։10-ի սահմաններում 40-ամյա Արայիկ Ն.-ն Հալաբյան փողոցից դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E 200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Սամվելյանն էր։ Աղբյուրը հայտնում է, որ նշված դեպքն առաջին մահվան ելքով վրաերթն է նոր կառուցված Աշտարակի խճուղու հատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր