00:00:00

Ալեքսիս Սանչեսը հերքել է տարածված լուրերը

03:52, 22 դեկտեմբեր 2018 Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հերքել է այն լուրերը, ըստ որոնց նա Մոուրինյուի հեռացման վրա գրազ է եկել Մարկոս Ռոխոյի հետ: Այսօր The Sun-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սանչեսը գրազ է եկել Մարկոս Ռոխոյի հետ Ժոզե Մոուրինյուի պաշտոնանկության վերաբերյալ ու 20 հազար ֆունտ շահել (25 հազար դոլար): Չիլիացին Twitter-ի իր էջում գրել է. «Դա սուտ է: Ժոզեն ինձ հնարավորություն է տվել խաղալ աշխարհի լավագույն թիմում: Ես շնորհակալ եմ նրան: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք: Չեմ համբերում, թե երբ եմ կարողանալու օգնել իմ թիմին»,- գրել է Սանչեսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր