00:00:00

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

03:00, 22 դեկտեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի« կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա աջ կոճի վնասվածք է ստացել: Դեռ հայտնի չէ՝ արդյոք կկարողանա խաղադաշտ դուրս գալ վաղը՝ դեկտեմբերի 22-ին, կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բըրնլիի» դեմ խաղում, թե՝ ոչ: Ակումբի պատոնական կայքում նշվում է, որ այդ մասին որոշում կկայացվի հանդիպումից առաջ: Օրեր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ հավաքականի ավագը «զինագործների» կազմում մասնակցեց Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Թոթենհեմի» դեմ խաղին: Նա փոխարինվեց 2-րդ խաղակեսի մեկնարկից առաջ: «Արսենալն» էլ պարտվեց 0:2 եւ լքեց հետագա պայքարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր