00:00:00

Էմերին մեկնաբանել է Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը

02:27, 22 դեկտեմբեր 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խոսել ու օգնել թիմին: Յուրաքանչյուրն էլ կզայրանա, եթե չընդգրկվի հայտացուցակում:
Ես մշտապես խոսում եմ Օզիլի հետ: Ասել եմ նրան` ինչեմ սպասում իրենց: Նրա խաղային որակները շատ մեծ օգուտ կարող են տալ թիմին:
Օզիլը կընդգրկվի հաջորդ խաղի հայտացուցակում և կլինի մեկնարկային կազմում:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ օգուտ տա մեզ` ցուցադրելով իր լավագույն խաղը: Օզիլը պետք է մեզ: Այո, նա ունի ապագա «Արսենալի» հետ»- Էմերիի խոսքերը մեջբերում է  լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր