00:00:00

Հայաստանի 2018 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկները» հայտնի են

23:08, 21 դեկտեմբեր 2018 Սպորտ

 Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները: «Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան Արթուր Թովմասյան Ֆերդինանդ Կարապետյան Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան Արսեն Ղազարյան Մաքսիմ Մանուկյան Սիմոն Մարտիրոսյան Գոռ Մինասյան Գրիգոր Մխիթարյան Էդգար Ստեփանյան «Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Վարվառա Հայրապետյանը ևս մասնակցեց քվեարկության: Մեր տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ),  2 Գոռ Մինասյան (Ծանրամարտ), 3 Մաքսիմ Մանուկյան (ըմբշամարտ), 4 Ֆերդինանտ Կարապետյան  (ձյուդո), 5 Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ), 6 Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ), 7 Արթուր Շահինյան (ըմբշամարտ), 8 Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), 9 Տիգրան Կիրակոսյան (սամբո), 10 Գրիգոր Մխիթարյան (սամբո): Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20): Վարվառա Հայրապետյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր