00:00:00

Տավուշի մարզում` Բերդի տներից մեկում, հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի

17:49, 21 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Տավուշի մարզում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 81-ամյա Նազիկ Գրիգորյանը Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ իրենց տանը ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը ինքնասպան է եղել։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մովսեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Բերդի քննչական բաժնի խումբը՝ պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր