00:00:00

Ձուկ վաճառելու հարցի շուրջ վիճել են, արդյունքում քաղաքացիներից մեկը միջին ծանրության վնասվածք է ստացել

17:06, 21 դեկտեմբեր 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի` 1993 թվականին ծնված բնակիչը, ձուկ վաճառելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 46-ամյա համաքաղաքացու հետ: Վիճաբանության ընթացքում երիտասարդը հրել է համաքաղաքացուն և վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել՝ ստանալով միջին ծանրության  վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր